10:01  ,  31 մայիսի, 2025

Չեմպիոնների լիգա․ Այսօր եզրափակիչն է

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում մայիսի 31-ին տեղի կունենա եզրափակիչը։ Մյունխենի «Ալյանց Արենայում» տիտղոսը կվիճարկեն Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն եւ Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերը»։ Այս թիմերն առաջին անգամ կհանդիպեն պաշտոնական խաղում։

 ՊՍԺ-ն պատմության մեջ երկրորդ անգամ հանդես կգա Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։

Առաջին անգամ ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի եզրափակիչ էր հասել 2020-ին եւ 0:1 հաշվով պարտվել էր Մյունխենի «Բավարիային», որի կազմում աչքի էր ընկել ՊՍԺ-ի ֆրանսիացի սան Քինգսլի Քոմանը։

«Ինտերը» Եվրոպական չեմպիոնների գավաթը նվաճել է 1964-ին, 1965-ին, Չեմպիոնների լիգայի գավաթը՝ 2010-ին։

2023-ին «Ինտերը» եզրափակիչում 0:1 հաշվով պարտվել է անգլիական «Մանչեսթեր Սիթիին»։ Միակ գոլը խփել էր իսպանացի կիսապաշտպան Ռոդրին։

Եզրափակիչը Մյունխենում կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում