22:50  ,  29 մայիսի, 2025

«Ռոլան Գարոս»․ Ջոկովիչը հաղթեց երկրորդ շրջանում

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի չեմպիոն Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Ֆրանսիայի բաց առաջնության երրորդ շրջան։ Աշխարհի 6-րդ ռակետը 6:3, 6:2, 7:6 (7:1) հաշվով պարտության մատնեց աշխարհի 73-րդ ռակետ, ֆրանսիացի Կորենտեն Մուտեին։ Մրցախաղը տեւեց 3 ժամ եւ 6 րոպե։

Սերբ թենիսիստի հաջորդ մրցակիցը կլինի Դենիս Շապովալովի (Կանադա) եւ Ֆիլիպ Միսոլիչի  (Ավստրիա) դիմակայության հաղթողը։

38-ամյա Ջոկովիչը «Ռոլան Գարոսի» եռակի չեմպիոն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Related News