21:50  ,  29 մայիսի, 2025

Արտակ Եդիգարյանն ավարտեց պրոֆեսիոնալ կարիերան

Հայաստանի հավաքականի նախկին խաղացող Արտակ Եդիգարյանը 35 տարեկանում ավարտեց ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան, հաղորդում է «Ալաշկերտի» ֆեյսբուքյան էջը։

«Ալաշկերտը» շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստին ակումբի և խաղի հանդեպ ցուցաբերած նվիրվածության համար։

«Ալաշկերտի» կազմում անցկացել է 238 հանդիպում (2015-2024)։ Արտակ Եդիգարյանը երեք անգամ նվաճել է Հայաստանի չեմպիոնի կոչումը, մեկ անգամ դարձել է Հայաստանի գավաթակիր և երկու անգամ Սուպերգավաթակիր։

«Փյունիկի» կազմում Արտակ Եդիգարյանը դարձել է Հայաստանի քառակի չեմպիոն, «Ժալգիրիսի» կազմում՝ Լատվիայի չեմպիոն եւ գավաթակիր։

Արտակ Եդիգարյանի վերջին ակումբը «Գանձասարն» էր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում