NEWS.am Sport-ը ներկայացնում է նոր հաղորդաշար՝ «Ֆուտբոլի մասին» Վերա Մարտիրոսյանի հետ։
Առաջին հյուրը Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արման Սահակյանն է։
Նա խոսել է ակումբի ակադեմիան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային վերադարձնելու, ՀՖՖ նախագահի անիմաստ ընտրությունների և հայկական ֆուտբոլում առկա այլ խնդիրների մասին։
««Շիրակ» ֆուտբոլային ակումբը իր մանկապատանեկան ակադեմիան պատրաստ է հանձնել ՀՖՖ-ին, քանի որ ողբերգական դեպքից հետո Ֆեդերացիան պատրաստակամություն չհայտնեց վերանորոգել վթարային վիճակում գտնվող կառույցը: Մարզաբազան ակումբին հանձնելու առաջարկը մերժվել է: 600-ից ավելի մարզվող երեխաների ճակատագիրը անհայտ է․․․
ՀՖֆ նախագահի ընտրություններ գոյություն չունեն, իշխանության կողմից նշանակվող պաշտոն է․․․
Այն՝ ինչպես ՀՖՖ վարվեց «Փյունիկի» և «Ուրարտուի» սեփականատերերի հետ, պարզապես ամոթալի է․․․
Հայկական ֆուտբոլը ռեգրես է ապրում: Այս պահին Հայաստանից 6 ֆուտբոլիստ է խաղում արտերկրում, իսկ վրացի՝ 130․․․
Հայ պատանի ֆուտբոլիստները տեսնում են, թե ինչպես են հավաքական հրավիրվում նիգերիացի կամ Հայաստանի հետ կապ չունեցող ֆուտբոլիստներ, և դա կոտրում է նրանց․․․
Եթե հայկական ֆուտբոլում լուսավոր կետ կա, դա Մխիթարյանն է»,- ասել է Արման Սահակյանը:
Դիտեք «Ֆուտբոլի մասին» NEWS.am-ի յութուբյան ալիքում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:07 , 15 նոյեմբերի 
01:40 , 15 նոյեմբերի 
23:45 , 14 նոյեմբերի 
23:29 , 14 նոյեմբերի
23:07 , 14 նոյեմբերի
22:54 , 14 նոյեմբերի
21:02 , 14 նոյեմբերի 
20:48 , 14 նոյեմբերի 
20:19 , 14 նոյեմբերի 
19:09 , 14 նոյեմբերի