Աշխարհի 24-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ Ժնեւում (Շվեյցարիա) անցկացվող ATP-250 շարքի մրցաշարի կիսաեզրափակիչ։
Հայ թենիսիստը մրցեց աշխարհի 128-րդ ռակետ, ավստրիացի Սեբաստիան Օֆների հետ եւ պարտություն կրեց 6:4, 4:6, 4:6 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 56 րոպե։
Օֆների հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի չորրորդ ռակետ, ամերիկացի Թեյլոր Ֆրիցի եւ աշխարհի 31-րդ ռակետ, լեհ Հուբերտ Հուրկաչի դիմակայության հաղթողը։
Ժնեւի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 596 հազար եվրո է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
12:02 , 30 սեպտեմբերի
11:14 , 30 սեպտեմբերի
10:35 , 30 սեպտեմբերի
09:40 , 30 սեպտեմբերի
09:06 , 30 սեպտեմբերի
00:40 , 30 սեպտեմբերի
22:34 , 29 սեպտեմբերի
22:25 , 29 սեպտեմբերի
21:55 , 29 սեպտեմբերի
21:04 , 29 սեպտեմբերի