Ֆուտբոլի Գերմանիայի Բունդեսլիգայի առաջնությունում տեղի ունեցան վերջին տուրի հանդիպումները։
Նորընծա չեմպիոն «Բավարիան» 4:0 հաշվով հաղթեց «Հոֆենհայմին»։ Անցած տարվա չեմպիոն եւ գավաթակիր «Բայերը» 2:2 հաշվով խաղաց «Մայնցի» հետ։
Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» 3:1 հաշվով պարտության մատնեց «Ֆրայբուրգին»։ Դորտմունդի «Բորուսիան» 3:0 հաշվով հաղթեց «Հոլշտայն Կիլին»։
Առաջին չորս տեղերում են «Բավարիան», «Բայերը», «Այնտրախտ Ֆրանկֆուրտը» եւ Դորտմունդի «Բորուսիան», որոնք նվաճեցին Չեմպիոնների լիգայի ուղեգիր։ 5-րդ տեղը զբաղեցրած «Ֆրայբուրգը» հանդես կգա Եվրոպայի լիգայում, 6-րդ տեղը գրաված «Մայնցը»՝ Կոնֆերենցիաների լիգայում։
«Հայդենհայմը», «Հոլշտայն Կիլը» եւ «Բոխումը» դուրս մնացին Բունդեսլիգայից։
Գերմանիայի առաջնություն, 34-րդ տուր
«Հոֆենհայմ» - «Բավարիա»՝ 0:4 (տեսանյութ)
«Մայնց» - «Բայեր»՝ 2:2 (տեսանյութ)
«Բորուսիա Դորտմունդ» - «Հոլշտայն Կիլ»՝ 3:0 (տեսանյութ)
«Աուգսբուրգ» - «Ունիոն Բեռլին»՝ 1:2
«Բորուսիա Մյոնխենգլադբախ» - «Վոլֆսբուրգ»՝ 0:1
«Ֆրայբուրգ» - «Այնտրախտ Ֆրանկֆուրտ»՝ 1:3
«Հայդենհայմ» - «Վերդեր»՝ 1:4
«ՌԲ Լայպցիգ» - «Շտուտգարտ»՝ 2:3
«Սանկտ Պաուլի» - «Բոխում»՝ 0:2
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
18:10 , 11 սեպտեմբերի 
17:53 , 11 սեպտեմբերի
17:09 , 11 սեպտեմբերի 
16:30 , 11 սեպտեմբերի
15:50 , 11 սեպտեմբերի
14:56 , 11 սեպտեմբերի
14:03 , 11 սեպտեմբերի
13:06 , 11 սեպտեմբերի
12:55 , 11 սեպտեմբերի 
12:20 , 11 սեպտեմբերի