22:55  ,  15 մայիսի, 2025

Մադրիդի «Աթլետիկոն» պարտվեց «Օսասունային» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 36-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» հյուրընկալվեց «Օսասունային» եւ պարտություն կրեց 0:2 հաշվով։

25-րդ րոպեին աչքի ընկավ իսպանացի պաշտպան Ալեխանդրո Կատենան։ 82-րդ րոպեին դաշտի տերերի առավելությունը կրկնապատկեց խորվաթ հարձակվող Անտե Բուդիմիրը։

«Աթլետիկոն» 70 միավորով երրորդն է եւ զրկվեց 78 միավորով երկրորդ տեղում գտնվող «Ռեալին» շրջանցելու հնարավորությունից։ «Օսասունան» 9-րդ տեղում է՝ 48 միավոր։ Առաջնության ավարտին մնացել է երկու տուր։

Իսպանիայի առաջնություն, 36-րդ տուր

«Օսասունա» - «Աթլետիկո Մադրիդ»՝ 2:0 (տեսանյութ)

Ալեխանդրո Կատենա, 25, Անտե Բուդիմիր, 82

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում