00:44  ,  13 մայիսի, 2025

«Ատալանտան» պարտության մատնեց «Ռոմային» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 36-րդ տուրում Բերգամոյի «Ատալանտան» ընդունեց «Ռոմային» եւ հաղթեց 2:1 հաշվով։

«Ատալանտայից» աչքի ընկան նիգերիացի հարձակվող Ադեմոլա Լուկմանն ու գանացի կիսապաշտպան Իբրահիմ Սուլեմանան։

«Ռոմայի» գոլը խփեց իտալացի կիսապաշտպան Բրիան Կրիստանտեն։

«Ատալանտան» 71 միավորով ապահովեց երրորդ տեղն ու Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր։ «Ռոման» ունի 63 միավոր եւ 6-րդն է։

Իտալիայի առաջնություն, 36-րդ տուր

«Ատալանտա» - «Ռոմա»՝ 2:1 (տեսանյութ)

Ադեմոլա Լուկման,  9, Իբրահիմ Սուլեմանա, 76 - Բրիան Կրիստանտե, 32

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news