22:43  ,  12 մայիսի, 2025

«Մասթերս»․ Յանիկ Սիները 1/8 եզրափակիչում է

Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները դուրս եկավ Հռոմի «Մասթերս» մրցաշարի 1/8 եզրափակիչ։

Իտալացի թենիսիստը երրորդ շրջանում 6:4, 6:2 հաշվով պարտության մատնեց աշխարհի 93-րդ ռակետ, հոլանդացի Իեսպեր Դե Յոնգին։

Յանիկ Սիների հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 18-րդ ռակետ, արգենտինացի Ֆրանսիսկո Սերունդոլոն։

Հռոմի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 8 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News

  • Latest news