00:42  ,  12 մայիսի, 2025

«Նապոլին» բաց թողեց հաղթանակը (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 36-րդ տուրում «Նապոլին» տանը խաղաց «Ջենոայի» հետ եւ հաղթանակը բաց թողեց վերջին րոպեներին։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:

15-րդ րոպեին բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն առաջ մղեց իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմին։ 32-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց «Նապոլիի» իտալացի դարպասապահ Ալեքս Մերետը։ 64-րդ րոպեին նեապոլյան թիմի երկրորդ գոլը խփեց իտալացի հարձակվող Ջակոմո Ռասպադորին։ «Ջենոային» պարտությունից փրկեց մեքսիկացի պաշտպան Խոան Վասկեսի գոլը 84-րդ րոպեին։

«Նապոլին» 78 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 1 միավոր է գերազանցում երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Ինտերին»։ «Ջենոան» 13-րդն է՝ 40 միավոր։

Իտալիայի առաջնություն, 36-րդ տուր

«Նապոլի» - «Ջենոա»՝ 2:2 

Ռոմելու Լուկակու, 15, Ջակոմո Ռասպադորի, 64 - Ալեքս Մերետ, 32, ինքնագոլ, Խոան Վասկես, 84

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում