Իտալիայի առաջնության 36-րդ տուրում չեմպիոն «Ինտերը» հյուրընկալվեց «Տորինոյին» եւ առավելության հասավ 2:0 հաշվով։
Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմից աչքի ընկան լեհ կիսապաշտպան Նիկոլա Զալեւսկին եւ ալբանացի կիսապաշտպան Կրիստիան Ասլանին։
Հայաստանի հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտավորված չէր այս խաղին։
«Ինտերը» 77 միավորով հավասարվեց առաջատար «Նապոլիին», որը մեկ խաղ քիչ է անցկացրել։ «Տորինոն» 11-րդն է՝ 44 միավոր։ «Նապոլին» այս տուրում կմրցի «Ջենոայի» հետ։ Այս հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին։
Իտալիայի առաջնություն, 36-րդ տուր
«Տորինո» - «Ինտեր»՝ 0:2
Նիկոլա Զալեւսկի, 14, Կրիստիան Ասլանի, 49, 11մ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
12:41 , 1 հոկտեմբերի
12:05 , 1 հոկտեմբերի 
11:35 , 1 հոկտեմբերի
11:03 , 1 հոկտեմբերի
10:33 , 1 հոկտեմբերի 
10:14 , 1 հոկտեմբերի
09:52 , 1 հոկտեմբերի
09:06 , 1 հոկտեմբերի
23:10 , 30 սեպտեմբերի 
22:42 , 30 սեպտեմբերի