22:29  ,  10 մայիսի, 2025

Քեյնի եւ Օլիսեի գոլերը հաղթանակ բերեցին «Բավարիային» (տեսանյութ)

Գերմանիայի Բունդեսլիգայի 33-րդ տուրում նորընծա չեմպիոն «Բավարիան» տանը մրցեց Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ եւ առավելության հասավ 2:0 հաշվով։

Գերմանացի Վենսան Կոմպանիի գլխավորած թիմից աչքի ընկան անգլիացի հարձակվող Հարի Քեյնն ու ֆրանսիացի կիսապաշտպան Մայքլ Օլիսեն։

Անցած տուրում տիտղոսն ապահոված «Բավարիան» վաստակել է 79 միավոր։ Մյոնխենգլադբախի «Բորուսիան» 45 միավորով 9-րդն է։

Հանդիպումից հետո տեղի ունեցավ չեմպիոնների պարգեւատրման արարողությունը։

Գերմանիայի առաջնություն, 33-րդ տուր

«Բավարիա» - «Բորուսիա Մյոնխենգլադբախ»՝ 2:0 (տեսանյութ)

Հարի Քեյն, 31, Մայքլ Օլիսե, 90

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում