Իտալիայի առաջնության 35-րդ տուրում փոխչեմպիոն «Միլանը» հյուրընկալվեց «Ջենոային» եւ հասավ կամային հաղթանակի 2:1 հաշվով։
61-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Ջենոայի» պորտուգալացի հարձակվող Վիտոր Օլիվեյրան։ 76-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց «Միլանի» պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուն։ 1 րոպե անց սեփական դարպասը գրավեց դաշտի տերերի դանիացի կիսապաշտպան Մորտեն Ֆրենրուպը։
«Միլանը» 57 միավորով 9-րդն է, «Ջենոան» 13-րդն է՝ 39 միավոր։
Իտալիայի առաջնություն, 35-րդ տուր
«Ջենոա» - «Միլան»՝ 1:2
Վիտոր Օլիվեյրա, 61 - Ռաֆայել Լեաու, 76, Մորտեն Ֆրենրուպ, 77, ինքնագոլ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
13:51 , 15 նոյեմբերի
09:07 , 15 նոյեմբերի 
01:40 , 15 նոյեմբերի 
23:45 , 14 նոյեմբերի 
23:29 , 14 նոյեմբերի
23:07 , 14 նոյեմբերի
22:54 , 14 նոյեմբերի
21:02 , 14 նոյեմբերի 
20:48 , 14 նոյեմբերի 
20:19 , 14 նոյեմբերի