21:28  ,  4 մայիսի, 2025

«Բայերը» խաղաց ոչ ոքի, «Բավարիան» հռչակվեց չեմպիոն (տեսանյութ)

Մյունխենի «Բավարիան» Գերմանիայի Բունդեսլիգայի առաջնության ավարտից երկու տուր առաջ հռչակվեց չեմպիոն։

32-րդ տուրում անցած տարվա չեմպիոն Լեւերկուզենի «Բայերը» 2:2 հաշվով ոչ ոքի (տեսանյութ) խաղաց «Ֆրայբուրգի» հետ եւ 68 միավորով երկրորդն է։

«Բավարիան» այս տուրում 3:3 հաշվով ոչ ոքի էր խաղացել «ՌԲ Լայպցիգի» հետ եւ ունի 76 միավոր։ «Ֆրայբուրգը» չորրորդն է՝ 52 միավոր։

«Բավարիան» 34-րդ անգամ դարձավ երկրի չեմպիոն։

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում