16:10  ,  29 ապրիլի, 2025

«Մասթերս»․ Կարեն Խաչանովը պարտվեց երրորդ շրջանում

Աշխարհի 25-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը պարտվեց Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում անցկացվող «Մասթերս» մրցաշարի երրորդ շրջանում։

Հայ թենիսիստը մրցեց աշխարհի 12-րդ ռակետ, ամերիկացի Թոմի Փոլի հետ, որն առավելության հասավ 6:3, 3:6, 6:2 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 43 րոպե։

Մադրիդի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 7,8 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News

  • Latest news