14:08  ,  29 ապրիլի, 2025

Վոլեյբոլի Մ-16 ԵԱ Երեւանում․ Վիճակահանության արդյունքները

Տեղի է ունեցել վոլեյբոլի տղամարդկանց Եվրոպայի մինչեւ 16 տարեկանների առաջնության վիճակահանությունը։

Հայաստանի թիմն առաջին ենթախմբում կմրցի Լեհաստանի, Սլովենիայի, Ավստրիայի, Իսպանիայի, Լատվիայի, Ռումինիայի եւ Հունաստանի հավաքականների հետ, հաղորդում է ՀՎՖ-ի ֆեյսբուքյան էջը։

Ենթախմբերում առաջին եւ երկրորդ տեղերը գրաված թիմերը պայքարը կշարունակեն կիսաեզրափակիչում:

Մրցաշարը կանցկացվի հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը Երևանում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print