00:46  ,  28 ապրիլի, 2025

«Նապոլին» հաղթեց «Տորինոյին» եւ առաջատարն է (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 34-րդ տուրում «Նապոլին» ընդունեց «Տորինոյին» եւ հաղթեց 2:0 հաշվով։

Իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ շոտլանդացի կիսապաշտպան Սքոթ Մաքթոմինայը։

«Նապոլին» 74 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 3 միավոր առաջ է չեմպիոն «Ինտերից»։ «Տորինոն» 10-րդն է՝ 43 միավոր։

Իտալիայի առաջնություն, 34-րդ տուր

«Նապոլի» - «Տորինո»՝ 2:0 

Սքոթ Մաքթոմինայ, 7, 42

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում