19:26  ,  26 ապրիլի, 2025

«Բավարիայի» եւ «Բայերի» հաղթանակները (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 31-րդ տուրում «Բավարիան» Մյունխենում ընդունեց «Մայնցին»։

Բելգիացի Վենսան Կոմպանիի գլխավորած թիմը հաղթեց 3:0 հաշվով։ Գոլերը խփեցին գերմանացի հարձակվող Լերոյ Սանեն, ֆրանսիացի հարձակվող Մայքլ Օլիսեն եւ անգլիացի պաշտպան Էրիկ Դայերը։

«Բավարիան» 75 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 7 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Բայերին», որը 2:0 հաշվով պարտության մատնեց «Աուգսբուրգին»։

Իսպանացի Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմից աչքի ընկան չեխ հարձակվող Պատրիկ Շիկն ու արգենտինացի հարձակվող Էմիլիանո Բուենդիան։

Գերմանիայի առաջնություն, 31-րդ տուր

«Բավարիա» - «Մայնց»՝ 3:0 

Լերոյ Սանե, 27, Մայքլ Օլիսե, 40, Էրիկ Դայեր, 84

«Բայեր» - «Աուգսբուրգ»՝ 2:0 

Պատրիկ Շիկ, 13, Էմիլիանո Բուենդիա, 45+1

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում