15:04  ,  18 ապրիլի, 2025

ATP-500. Կարեն Խաչանովը դուրս եկավ կիսաեզրափակիչ

Աշխարհի 27-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ Բարսելոնայում անցկացվող ATP-500 մրցաշարի կիսաեզրափակիչ։

Հայ թենիսիստը 6:4, 7:5 հաշվով պարտության մատնեց աշխարհի 30-րդ ռակետ, Իսպանիայի ներկայացուցիչ Ալեխանդրո Դավիդովիչ-Ֆոկինային։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 45 րոպե։

Կիսաեզրափակիչում Կարեն Խաչանովի մրցակիցը կլինի աշխարհի 10-րդ ռակետ, նորվեգացի Կասպեր Ռուդի եւ աշխարհի 13-րդ ռակետ, դանիացի Հոլգեր Ռունեի դիմակայության հաղթողը։

Բարսելոնայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,8 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News

  • Latest news