Երեւանում անցկացվող տափօղակով հոկեյի տղամարդկանց աշխարհի չորրորդ դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի հավաքականը երրորդ հաղթանակը տարավ:
Վադիմ Գուսկովի գլխավորած թիմը չորրորդ տուրում մրցեց Իրանի թիմի հետ եւ տպավորիչ հաղթանակ տարավ 8:0 հաշվով: Դիմակայությունն ավարտվեց հիմնական ժամանակում:
Օրվա մյուս հանդիպումներում Քուվեյթը ջախջախիչ հաղթանակ է տարել Մալայզիայի նկատմամբ 22:9 հաշվով, Ուզբեստանը 26:1 հաշվով պարտության է մատնել Ինդոնեզիային:
Առաջին տուրում Հայաստանի հավաքականը 24:3 հաշվով հաղթել էր Մալայզիայի թիմին, երկրորդ տուրում՝ բուլիտներով 3:2 հաշվով առավելության էր հասել Ուզբեկստանի նկատմամբ: Երրորդ տուրում ավելացված ժամանակում 4:5 հաշվով պարտվել էր Քուվեյթի թիմին:
Վերջին տուրում Հայաստանը կմրցի Ինդոնեզիայի հետ: Հանդիպումը տեղի կունենա ապրիլի 19-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

00:48 , 31 օգոստոսի 
00:40 , 31 օգոստոսի 
22:42 , 30 օգոստոսի 
22:02 , 30 օգոստոսի
21:44 , 30 օգոստոսի
21:13 , 30 օգոստոսի
13:25 , 30 օգոստոսի 
11:51 , 30 օգոստոսի
09:06 , 30 օգոստոսի 
01:30 , 30 օգոստոսի