Իտալիայի առաջնության 30-րդ տուրում «Նապոլին» ընդունեց փոխչեմպիոն «Միլանին»։
Իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմն առավելության հասավ 2:1 հաշվով։
Արդեն երկրորդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց իտալացի հարձակվող Մատեո Պոլիտանոն։ 19-րդ րոպեին դաշտի տերերի առավելությունը կրկնապատկեց բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն։ 84-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց սերբ հարձակվող Լուկա Յովիչը։
«Նապոլին» 64 միավորով երկրորդն է եւ առաջատար «Ինտերից» հետ է 3 միավոր։ «Միլանը» 9-րդ տեղում է՝ 47 միավոր։
Իտալիայի առաջնություն, 30-րդ տուր
«Նապոլի» - «Միլան»՝ 2:1 (տեսանյութ)
Մատեո Պոլիտանո, 2, Ռոմելու Լուկակու, 19 - Լուկա Յովիչ, 84
Չիրացրած 11մ՝ Սանտիագո Խիմենես (69)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
13:51 , 15 նոյեմբերի
09:07 , 15 նոյեմբերի 
01:40 , 15 նոյեմբերի 
23:45 , 14 նոյեմբերի 
23:29 , 14 նոյեմբերի
23:07 , 14 նոյեմբերի
22:54 , 14 նոյեմբերի
21:02 , 14 նոյեմբերի 
20:48 , 14 նոյեմբերի 
20:19 , 14 նոյեմբերի