Իսպանիայի առաջնության 29-րդ տուրում փոխչեմպիոն «Բարսեոնան» ընդունեց «Ժիրոնային»։ Գերմանաց Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը հաղթեց 4:1 հաշվով։
«Բարսելոնայից» դուբլի հեղինակ դարձավ լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։ Աչքի ընկավ նաեւ իսպանացի Ֆերան Տորեսը։ Գրանցվեց նաեւ ինքնագոլ «Բարսելոնայի» օգտին։
«Բարսելոնան» 66 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 3 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Ռեալից»։ «Ժիրոնան» 13-րդն է՝ 34 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 29-րդ տուր
«Բարսելոնա» - «Ժիրոնա»՝ 4:1 (տեսանյութ)
Լադիսլավ Կրեյչի, 43, ինքնագոլ, Ռոբերտ Լեւանդովսկի, 61, 77, Ֆերան Տորես, 86 – Առնո Դանժումա, 53
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

21:43 , 15 նոյեմբերի 
21:14 , 15 նոյեմբերի
19:51 , 15 նոյեմբերի
18:50 , 15 նոյեմբերի
16:45 , 15 նոյեմբերի
13:51 , 15 նոյեմբերի
09:07 , 15 նոյեմբերի 
01:40 , 15 նոյեմբերի 
23:45 , 14 նոյեմբերի 
23:29 , 14 նոյեմբերի