01:45  ,  17 մարտի, 2025

«Ինտերը» պարտության մատնեց «Ատալանտային» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 29-րդ տուրում չեմպիոն «Ինտերը» Բերգամոյում մրցեց Եվրոպայի լիգայի գավաթակիր «Ատալանտայի» հետ։

Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը հաղթեց 2:0 հաշվով։

54-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ բրազիլացի կիսապաշտպան Կառլոս Աուգուստոն։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 75-րդ րոպեին։

81-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց «Ատալանտայի» բրազիլացի կիսապաշտպան Էդերսոնը։

87-րդ րոպեին միլանյան թիմի առավելությունը կրկնապատկեց աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսը։

«Ինտերը» 64 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 3 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Նապոլիին»։ «Ատալանտան» երրորդն է՝ 58 միավոր։

Իտալիայի առաջնություն, 29-րդ տուր

«Ատալանտա» - «Ինտեր»՝ 0:2 

Կառլոս Աուգուստո, 54, Լաուտարո Մարտինես, 87

Հեռացումներ՝ Էդերսոն («Ատալանտա»), 81, երկրորդ դեղին քարտ - Ալեսանդրո Բաստոնի («Ինտեր»), 90+5, երկրորդ դեղին քարտ

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում