00:26  ,  17 մարտի, 2025

«Բայերի» կամային հաղթանակը՝ 4:3 (տեսանյութ)

Գերմանիայի Բունդեսլիգայի առաջնության 26-րդ տուրում չեմպիոն Լեւերկուզենի «Բայերը» հյուրընկալվեց «Շտուտգարտին»։

Իսպանացի Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը հասավ կամային հաղթանակի 4:3 հաշվով։ «Բայերի» հաղթական գոլն ավելացված ժամանակում խփեց չեխ հարձակվող Պատրիկ Շիկը։

«Բայերը» 56 միավորով երկրորդն է եւ 6 միավոր հետ է առաջատար «Բավարիայից»։ «Շտուտգարտը» 10-րդն է՝ 37 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 26-րդ տուր

«Շտուտգարտ» - «Բայեր»՝ 3:4 

Էրմեդին Դեմիրովիչ, 15, Նիկ Վոլտեմադե, 48, Գրանիտ Ջակա, 62, ինքնագոլ - Ժերեմի Ֆրիմպոնգ, 56, Պիերո Ինկապիե, 68, Անգելո Շտիլեր, 88, ինքնագոլ, Պատրիկ Շիկ, 90+4

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում