20:24  ,  15 մարտի, 2025

«Բավարիան» բաց թողեց հաղթանակը (տեսանյութ)

Գերմանիայի Բունդեսլիգայի առաջնության 26-րդ տուրում առաջատար «Բավարիան» հյուրընկալվեց «Ունիոն Բեռլինին»։

Բելգիացի Վենսան Կոմպանիի գլխավորած թիմը բաց թողեց հաղթանակը վերջին րոպեներին։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

75-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Բավարիայի» գերմանացի հարձակվող Լերոյ Զանեն։

9 րոպե անց հավասարությունը վերականգնեց դաշտի տերերի գերմանացի հարձակվող Բենեդիկտ Հոլերբախը։

«Բավարիան» 62 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Ունիոն Բեռլինը» 13-րդն է՝ 27 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 26-րդ տուր

«Ունիոն Բեռլին» - «Բավարիա»՝ 1:1 (տեսանյութ)

Բենեդիկտ Հոլերբախ, 84 - Լերոյ Զանե, 75

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում