Անգլիական «Արսենալն» ու «Աստոն Վիլան» դուրս եկան Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ։
Պրեմիեր լիգայի փոխչեմպիոն «Արսենալը» 1/8 եզրափակիչի պատասխան խաղում 2:2 հաշվով ոչ ոքի խաղաց հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենի» հետ, որին Նիդերլանդներում հաղթել էր 7:1 հաշվով։
Քառորդ եզրափակիչում «Արսենալը» կմրցի Մադրիդի «Ռեալի» եւ «Աթլետիկոյի» դիմակայության հաղթողի հետ։
«Աստոն Վիլան» պատասխան խաղում ընդունեց բելգիական «Բրյուգեին» եւ առավելության հասավ 3:0 հաշվով։ Առաջին խաղում եւս հաղթել էր անգլիական թիմը՝ 3:1:
Քառորդ եզրափակիչում «Աստոն Վիլայի» մրցակիցը կլինի Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն, որը պայքարից դուրս էր թողել Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատար «Լիվերպուլին»։
Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում
«Արսենալ» - «ՊՍՎ Էյնդհովեն»՝ 2:2 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 7:1)
Ալեքսանդր Զինչենկո, 6, Դեքլան Ռայս, 37 – Իվան Պերիշիչ, 18, Կոուհայիբ Դրիոշ, 70
«Աստոն Վիլա» - «Բրյուգե»՝ 3:0 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 3:1)
Մարկո Ասենսիո, 50, 61, Յան Մատսեն, 57
Հեռացում՝ Կիրիանի Սաբե («Բրյուգե»), 17
«Աթլետիկո Մադրիդ» - «Ռեալ Մադրիդ»՝ 1:0 (տեսանյութ), (նշանակվել է լրացուցիչ ժամանակ), (առաջին խաղ՝ 1:2)
Քոնոր Գալագեր, 1
Չիրացրած 11մ՝ Վինիսիուս Ժունիոր («Ռեալ Մադրիդ»), 70
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
16:13 , 1 հոկտեմբերի
15:04 , 1 հոկտեմբերի
14:28 , 1 հոկտեմբերի
13:11 , 1 հոկտեմբերի
12:41 , 1 հոկտեմբերի
12:05 , 1 հոկտեմբերի 
11:35 , 1 հոկտեմբերի
11:03 , 1 հոկտեմբերի
10:33 , 1 հոկտեմբերի 
10:14 , 1 հոկտեմբերի