01:39  ,  10 մարտի, 2025

«Յուվենտուսը» Թուրինում պարտվեց «Ատալանտային»՝ 0:4 (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 28-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսն» ընդունեց Բերգամոյի «Ատալանտային» եւ պարտություն կրեց 0:4 հաշվով։

Իտալացի Ջան Պիերո Գասպերինիի գլխավորած թիմից աչքի ընկան իտալացի հարձակվող Մատեո Ռետեգին, հոլանդացի կիսապաշտպան Մարտեն դե Ռոնը, իտալացի կիսապաշտպան Դավիդե Ձապակոստան եւ նիգերիացի հարձակվող Ադեմոլա Լուկմանը։

«Ատալանտան» 58 միավորով երրորդն է, «Յուվենտուսը» հետ է 6 միավոր եւ չորրորդն է։

Իտալիայի առաջնություն, 28-րդ տուր

«Յուվենտուս» - «Ատալանտա»՝ 0:4 

Մատեո Ռետեգի, 29, 11մ, Մարտեն դե Ռոն, 46, Դավիդե Ձապակոստա, 67, Ադեմոլա Լուկման, 77

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news