23:30  ,  9 մարտի, 2025

Սոուլեի գոլը 22-րդ վայրկյանին հաղթանակ բերեց «Ռոմային» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 28-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվեց «Էմպոլիին» եւ առավելության հասավ 1:0 հաշվով։

22-րդ վայրկյանին գոլի հեղինակ դարձավ արգենտինացի հարձակվող Մատիաս Սոուլեն, որը ճանաչվեց հանդիպման լավագույն խաղացող։

Նա խփեց ամենաարագ գոլը Ա Սերիայում հռոմեական ակումբի պատմության մեջ։

«Ռոման» 46 միավորով 7-րդն է, «Էմպոլին» 18-րդ տեղում է՝ 22 միավոր։

Իտալիայի առաջնություն, 28-րդ տուր

«Էմպոլի» - «Ռոմա»՝ 0:1

Մատիաս Սոուլե, 1

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Latest news