21:12  ,  9 մարտի, 2025

Մբապեի եւ Վինիսիուսի գոլերը հաղթանակ բերեց «Ռեալին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 27-րդ տուրում չեմպիոն «Ռեալը» Մադրիդում մրցեց «Ռայո Վալիեկանոյի» հետ։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը հաղթեց 2:1 հաշվով։

Արքայական ակումբից աչքի ընկան ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն եւ բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը, որին գոլային փոխանցում կատարեց խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը։

«Ռեալը» 57 միավորով հավասարվեց առաջատար «Բարսելոնային», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Ռայո Վալիեկանոն» 7-րդն է՝ 36 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 27-րդ տուր

«Ռեալ Մադրիդ» - «Ռայո Վալիեկանո»՝ 2:1 (տեսանյութ)

Կիլիան Մբապե, 30, Վինիսիուս Ժունիոր, 34 - Պեդրո Դիաս, 45+2

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում