01:46  ,  3 մարտի, 2025

«Միլանը» պարտվեց «Լացիոյին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 27-րդ տուրում փոխչեմպիոն «Միլանը» սեփական խաղադաշտում մրցեց Հռոմի «Լացիոյի» հետ եւ պարտվեց 1:2 հաշվով։

28-րդ րոպեին առաջինը հաջողության հասան հյուրերը։ Աչքի ընկավ իտալացի հարձակվող Մատիա Ձականյին։

67-րդ րոպեին հեռացվեց «Միլանի» սերբ պաշտպան Ստրախինյա Պավլովիչը։

«Միլանը» պատասխան գոլը խփեց 85-րդ րոպեին նիգերիացի հարձակվող Սամու Չուկվեզեի հարվածի շնորհիվ։

Հռոմեական թիմի հաղթականը գոլն ավելացված 8-րդ րոպեին 11-մետրանոցից խփեց իսպանացի հարձակվող Պեդրոն։

«Լացիոն» 50 միավորով չորրորդն է, «Միլանը» 9-րդ տեղում է՝ 41 միավոր։

Իտալիայի առաջնություն, 27-րդ տուր

«Միլան» - «Լացիո»՝ 1:2 (տեսանյութ)

Սամու Չուկվեզե, 85 - Մատիա Ձականյի, 28, Պեդրո, 90+8

Հեռացում՝ Ստրախինյա Պավլովիչ («Միլան»), 67

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում