Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում փոխչեմպիոն «Բարսելոնան» տանը մրցեց «Ռեալ Սոսիեդադի» հետ։ Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը հաղթեց 4:0 հաշվով։
Կատալոնական ակումբից աչքի ընկան իսպանացի պաշտպան Խերարդ Մարտինը, իսպանացի կիսապաշտպան Մարկ Կասադոն, ուրուգվայցի պաշտպան Ռոնալդ Արաուխոն եւ լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։
Հյուրերը 17-րդ րոպեից խաղում էին 10 ֆուտբոլիստներով իսպանացի պաշտպան Էրից Էլուստոնդոյի հեռացումից հետո։
«Բարսելոնան» 57 միավորով առաջատարն է եւ 1 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Աթլետիկոյին»։ «Ռեալ Սոսիեդադը» 9-րդն է՝ 34 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 26-րդ տուր
«Բարսելոնա» - «Ռեալ Սոսիեդադ»՝ 4:0 (տեսանյութ)
Խերարդ Մարտին, 25, Մարկ Կասադո, 29, Ռոնալդ Արաուխո, 56, Ռոբերտ Լեւանդովսկի, 60
Հեռացում՝ Արից Էլուստոնդո («Ռեալ Սոսիեդադ»), 17
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
17:19 , 1 հոկտեմբերի
16:13 , 1 հոկտեմբերի
15:04 , 1 հոկտեմբերի
14:28 , 1 հոկտեմբերի
13:11 , 1 հոկտեմբերի
12:41 , 1 հոկտեմբերի
12:05 , 1 հոկտեմբերի 
11:35 , 1 հոկտեմբերի
11:03 , 1 հոկտեմբերի
10:33 , 1 հոկտեմբերի