12:42  ,  3 դեկտեմբերի, 2012

Հենրիխ Մխիթարյանի գոլը երկրորդ լավագույնն է նոյեմբերին

Հայաստանի հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլը «Կրիվբասի» դարպասը ճանաչվել է երկրորդ լավագույնը նոյեմբերին  «Շախտյորի» կայքի հարցման արդյունքում:

Թիմի լավագույն գոլի հեղինակ է ճանաչվել Վիլիանը: Բրազիլացին Չեմպիոնների լիգայում գրավել էր դանիական «Նորդշելանդի» դարպասը:

«Շախտյորի» լավագույն գոլերը նոյեմբերին

Վիլիան.  «Նորդշելանդ» - «Շախտյոր» - 2:5`  150 (33,41%)

Հենրիխ Մխիթարյան. «Կրիվբաս» - «Շախտյոր» - 0:2`  74 (16,48%)

Լուիս Ադրիանո. «Շախտյոր» - «Մետալուրգ» Զ. - 2:0` 58 (12,92%)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում