Հայաստանի հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է բարելավել Ուկրաինայի առաջնությունների ռեկորդը:
Պատմության մեջ առաջին անգամ «Շախտյորը» Ուկրաինայի առաջնության առաջին շրջանն անցավ առանց միավոր կորցնելու` 15 հաղթանակ 15 տուրում: «Շախտյորը» ռեկորդային նշաձողը բարձրացրել է եւս երեք շարքերում. անընդմեջ հաղթանակների` 24, արտագնա հաղթանակների` 17, ամեն խաղում գնդակ խփելու` 34:
Ֆենոմենալ ռմբարկուական ցուցանիշով է շարժվում Հենրիխ Մխիթարյանը` 18 խաղում նույնքան գոլ: Շացկիխի եւ Ռեբրովի ռեկորդային ցուցանիշը գերազանցելու համար Մխիթարյանին պետք է մինչեւ առաջնության ավարտը խփել եւս հինգ գնդակ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

16:02 , 13 հոկտեմբերի
14:30 , 13 հոկտեմբերի
12:18 , 13 հոկտեմբերի
11:20 , 13 հոկտեմբերի
10:32 , 13 հոկտեմբերի
10:12 , 13 հոկտեմբերի 
09:25 , 13 հոկտեմբերի
09:11 , 13 հոկտեմբերի 
04:24 , 13 հոկտեմբերի
02:13 , 13 հոկտեմբերի