21:11  ,  23 փետրվարի, 2025

«Ռեալը» հաղթեց Մոդրիչի եւ Վինիսիուսի գոլերի շնորհիվ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում չեմպիոն «Ռեալն» ընդունեց կատալոնական «Ժիրոնային»։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմն առավելության հասավ 2:0 հաշվով։

41-րդ րոպեին աչքի ընկավ խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը։ 83-րդ րոպեին Արքայական թիմի երկրորդ գոլը խփեց բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։

«Ռեալը» 54 միավորով հավասարվեց առաջատար «Բարսելոնային» եւ երկրորդն է։ «Ժիրոնան» 12-րդն է՝ 31 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 25-րդ տուր

«Ռեալ Մադրիդ» - «Ժիրոնա»՝ 2:0 (տեսանյութ)

Լուկա Մոդրիչ, 41, Վինիսիուս Ժունիոր, 83

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում