10:00  ,  19 փետրվարի, 2025

ATP-500 Doha․ Նովակ Ջոկովիչը պարտվեց մեկնարկում

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի չեմպիոն Նովակ Ջոկովիչը պարտվել է Դոհայում անցկացվող ATP-500 շարքի մրցաշարի մեկնարկում։ Աշխարհի 7-րդ ռակետի մրցակիցն աշխարհի 35-րդ ռակետ, իտալացի Մատեո Բերետինին էր, որն առավելության է հասել 7:6 (7:4), 6:2 հաշվով։

Բերետինին կարիերայում առաջին անգամ հաղթեց Ջոկովիչին։ Երկրորդ շրջանում նրա մրցակիցը կլինի աշխարհի 51-րդ ռակետ, հոլանդացի Տալոն Գրիկսպորը։

Դոհայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 3 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Related News

  • Latest news