Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ, վազորդ Երվանդ Մկրտչյանը ոսկե մեդալ է նվաճել Բելգրադում ընթացող Բալկանյան երկրների 2025 թ. ձմեռային բաց առաջնությունում՝ առաջինը հաղթահարելով 1500 մ. վազքատարածությունը, հաղորդում է ԿԳՄՍՆ-ի ֆեյսբուքյան էջը:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, եռացատկորդ Գոռ Հովակիմյանն էլ դարձել է առաջնության արծաթե մեդալակիր: Սա Հովակիմյանի առաջին մեդալն էր Բալկանյան երկրների առաջնությունում:
Գրիգոր Բարսեղյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել նաև Ռազմիկ Ղազարյանը (եռացատկ), վազորդներ Սամվել Գևորգյանը (60 մ.), Միլենա Գրիգորյանը (400մ.), Յանա Սարգսյանը (հեռացատկ, եռացատկ) և Իզաբելլա Առաքելյանը (հեռացատկ):
Մրցումների ավարտից հետո Հայաստանի հավաքականը տեղում երկշաբաթյա ուսումնամարզական հավաք կանցկացնի՝ նախապատրաստվելով Նիդեռլանդներում մարտի 6-9-ը կայանալիք Եվրոպայի փակ մարզասրահների առաջնությանը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:56 , 22 հոկտեմբերի
23:58 , 21 հոկտեմբերի 
22:39 , 21 հոկտեմբերի
22:01 , 21 հոկտեմբերի
22:01 , 21 հոկտեմբերի
21:57 , 21 հոկտեմբերի
21:36 , 21 հոկտեմբերի
20:25 , 21 հոկտեմբերի
19:28 , 21 հոկտեմբերի 
18:24 , 21 հոկտեմբերի