23:53  ,  14 փետրվարի, 2025

Լեռնադահուկային սպորտի ԱԱ․ Գլեբ Մոսեսովը 47-րդն է

Ավստրիայի Զալբախ քաղաքում ընթացող լեռնադահուկային սպորտի մեծահասակների աշխարհի առաջնության հսկա ոլորավայրէջք մրցաձևի եզրափակիչ փուլում 61 երկրի 100 լավագույն մարզիկների պայքարում Հայաստանի հավաքականի առաջատար Գլեբ Մոսեսովը գրավել է 47-րդ տեղը:

Գլեբ Մոսեսովը Հայաստանի առաջին մարզիկն է, որը երբևէ կարողացել է հաղթահարել լեռնադահուկային սպորտի մեծահասակների աշխարհի առաջնության որակավորման փուլը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news