20:27  ,  8 փետրվարի, 2025

«Բայերը» ոչ ոքի խաղաց «Վոլֆսբուրգի» հետ, Դորտմունդի «Բորուսիան» պարտվեց «Շտուտգարտին» (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 21-րդ տուրում չեմպիոն «Բայերը» հյուրընկալվեց «Վոլֆսբուրգին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 0:0:

«Բայերը» 46 միավորով երկրորդն է եւ առաջատար «Բավարիայից» հետ է 8 միավոր։ «Վոլֆսբուրգը» 8-րդն է՝ 30 միավոր։

Դորտմունդի «Բորուսիան» ընդունեց «Շտուտգարտին» եւ պարտություն կրեց 1:2 հաշվով։

«Շտուտգարտը» 35 միավորով չորրորդն է, «Բորուսիան» 11-րդն է՝ 29 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 21-րդ տուր

«Վոլֆսբուրգ» - «Բայեր»՝ 0:0

«Բորուսիա Դորտմունդ» - «Շտուտգարտ»՝ 1:2 (տեսանյութ)

Յուլիան Բրանդտ, 81 - Վալդեմար Անտոն, 50, ինքնագոլ, Յուլիան Խաբոտ, 62

Հեռացում՝ Յուլիան Ռյուերսոն («Բորուսիա Դորտմունդ»), 89, երկրորդ դեղին քարտ

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news