17:54  ,  5 փետրվարի, 2025

MotoGP-ի աշխարհի չեմպիոնը բազմաթիվ կոտրվածքներ է ստացել վթարի հետեւանքով (տեսանյութ)

MotoGP-ի աշխարհի գործող չեմպիոն Խորխե Մարտինը բազմաթիվ կոտրվածքներ  է ստացել Մալայզիայում թեստային մրցավազքի ժամանակ տեղի ունեցած վթարի հետեւանքով։

Շրջադարձի ժամանակ իսպանացի մոտոարշավորդը չէր կարողացել պահել հավասարակշռությունը։

Խորխե Մարտինը ստացել է աջ ձեռքի մեկ փակ կոտրվածք եւ ձախ ոտքի երեք փակ կոտրվածքներ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print