01:37  ,  4 փետրվարի, 2025

«Լացիոն» պարտության մատնեց «Կալյարիին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 23-րդ տուրի վերջին խաղում Հռոմի «Լացիոն» հյուրընկալվեց «Կալյարիին» եւ առավելության հասավ 2:1 հաշվով։

Հյուրերից աչքի ընկան իտալացի հարձակվող Մատիա Ձականյին եւ արգենտինացի հարձակվող Վալենտին Կաստելյանոսը։

«Լացիոն» 42 միավորով չորրորդն է, «Կալյարին» 17-րդն է՝ 21 միավոր։

Իտալիայի առաջնություն, 23-րդ տուր

«Կալյարի» - «Լացիո»՝ 1:2 (տեսանյութ)

Ռոբերտո Պիկոլի, 56 - Մատիա Ձականյի, 41, Վալենտին Կաստելյանոս, 64

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում