Իտալիայի առաջնության 23-րդ տուրում առաջատար «Նապոլին» հյուրընկալվեց «Ռոմային»։
Իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը հաղթանակը բաց թողեց ավելացված ժամանակում։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:
29-րդ րոպեին մրցակցի դարպասը գրավեց հյուրերի իտալացի պաշտպան Լեոնարդո Սպինացոլան։
Մայրաքաղաքային թիմից ավելացված ժամանակում հավասարությունը վերականգնեց իսպանացի պաշտպան Անխելինյոն։
«Նապոլին» 54 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 3 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Ինտերի» նկատմամբ, որն այս տուրում 1:1 հաշվով ոչ ոքի խաղաց փոխչեմպիոն «Միլանի» հետ։ «Ռոման» 9-րդն է՝ 31 միավոր։
Իտալիայի առաջնություն, 23-րդ տուր
«Ռոմա» - «Նապոլի»՝ 1:1
Անխելինյո, 90+2 - Լեոնարդո Սպինացոլա, 29
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
13:51 , 15 նոյեմբերի
09:07 , 15 նոյեմբերի 
01:40 , 15 նոյեմբերի 
23:45 , 14 նոյեմբերի 
23:29 , 14 նոյեմբերի
23:07 , 14 նոյեմբերի
22:54 , 14 նոյեմբերի
21:02 , 14 նոյեմբերի 
20:48 , 14 նոյեմբերի 
20:19 , 14 նոյեմբերի