22:29  ,  2 փետրվարի, 2025

«Բայերը» պարտության մատնեց «Հոֆենհայմին» (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 20-րդ տուրում չեմպիոն «Բայերը» Լեւերկուզենում 3:1 հաշվով պարտության մատնեց «Հոֆենհայմին»։

Իսպանացի Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմից աչքի ընկան նիգերիացի հարձակվող Վիկտոր Բոնիֆասեն, հոլանդացի պաշտպան Ժերեմի Ֆրիմպոնգը եւ չեխ հարձակվող Պատրիկ Շիկը։

«Բայերը» 45 միավորով երկրորդն է եւ առաջատար «Բավարիայից» հետ է 6 միավոր։ «Հոֆենհայմը» 15-րդն է՝ 18 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 20-րդ տուր

«Բայեր» - «Հոֆենհայմ»՝ 3:1 

Վիկտոր Բոնիֆասե, 15, Ժերեմի Ֆրիմպոնգ, 19, Պատրիկ Շիկ, 51 - Գիֆտ Օրբան, 63

Հեռացում՝ Ալեխանդրո Գրիմալդո («Բայեր»), 61, երկրորդ դեղին քարտ

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում