Գերմանիայի առաջնության 20-րդ տուրում առաջատար «Բավարիան» Մյունխենում ընդունեց «Հոլշտայն Կիլին» եւ պարտության մատնեց 4:3 հաշվով։
Դուբլի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Հարի Քեյնը։ Աչքի ընկան նաեւ գերմանացի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան եւ գերմանացի հարձակվող Սերժ Գնաբրին։
«Հոլշտայն Կիլից» հաշվի տարբերությունը կրճատեց գերմանացի պաշտպան Ֆին Պորատը։ Ավելացված ժամանակում էլ դուբլի հեղինակ դարձավ գերմանացի հարձակվող Սթիվեն Սկրիբսկին։
«Բավարիան» 51 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Հոլշտայն Կիլը» նախավերջինն է՝ 12 միավոր։
Գերմանիայի առաջնություն, 20-րդ տուր
«Բավարիա» - «Հոլշտայն Կիլ»՝ 4:3
Ջամալ Մուսիալա, 19, Հարի Քեյն, 45+2, 46, Սերժ Գնաբրի, 54 - Ֆին Պորատ, 62, Սթիվեն Սկրիբսկի, 90+1, 90+3
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
10:14 , 6 հոկտեմբերի 
09:58 , 6 հոկտեմբերի
09:03 , 6 հոկտեմբերի
00:48 , 6 հոկտեմբերի
00:37 , 6 հոկտեմբերի
23:35 , 5 հոկտեմբերի
23:11 , 5 հոկտեմբերի
22:11 , 5 հոկտեմբերի
21:52 , 5 հոկտեմբերի
21:03 , 5 հոկտեմբերի