Իտալիայի առաջնության 22-րդ տուրում «Լացիոն» Հռոմում ընդունեց «Ֆիորենտինային» եւ պարտություն կրեց 1:2 հաշվով։
11-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց ֆրանսիացի կիսապաշտպան Յասին Ադլին, որը երկրորդ խաղակեսում երկու դեղին քարտի համար հեռացվեց։ Հյուրերի երկրորդ գոլը 17-րդ րոպեին խփեց արգենտինացի հարձակվող Լուկաս Բելտրանը։
Ավելացված ժամանակում հռոմեական թիմից հաշվի տարբերությունը կրճատեց չեռնոգորցի պաշտպան Ադամ Մարուշիչը։
«Լացիոն» 39 միավորով չորրորդն է, «Ֆիորենտինան» 36 միավորով 6-րդ տեղում է։
Իտալիայի առաջնություն, 22-րդ տուր
«Լացիո» - «Ֆիորենտինա»՝ 1:2 (տեսանյութ)
Ադամ Մարուշիչ, 90+2 - Յասին Ադլի, 11, Լուկաս Բելտրան, 17
Հեռացումներ՝ Յասին Ադլի («Ֆիորենտինա»), 63, երկրորդ դեղին քարտ, Մարկո Բարոնի («Լացիո»), 90+4, երկրորդ դեղին քարտ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:52 , 1 հոկտեմբերի
09:06 , 1 հոկտեմբերի
23:10 , 30 սեպտեմբերի 
22:42 , 30 սեպտեմբերի
22:03 , 30 սեպտեմբերի
21:02 , 30 սեպտեմբերի
20:28 , 30 սեպտեմբերի
20:13 , 30 սեպտեմբերի 
19:23 , 30 սեպտեմբերի
19:11 , 30 սեպտեմբերի