Գերմանիայի առաջնության 19-րդ տուրում առաջատար «Բավարիան» հյուրընկալվեց «Ֆրայբուրգին»։ Բելգիացի Վենսան Կոմպանիի գլխավորած թիմը հաղթեց 2:1 հաշվով։
Մյունխենյան թիմի գոլերը խփեցին անգլիացի հարձակվող Հարի Քեյնն ու հարավկորեացի պաշտպան Կիմ Մին Ջեն։
«Բավարիան» 48 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 6 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Բայերից», որն արտագնա խաղում 2:2 հաշվով ոչ ոքի խաղաց «ՌԲ Լայպցիգի» հետ։
Իսպանացի Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմից աչքի ընկան չեխ հարձակվող Պատրիկ Շիկն ու իսպանացի կիսապաշտպան Ալեշ Գարսիան։
Գերմանիայի առաջնություն, 19-րդ տուր
«Ֆրայբուրգ» - «Բավարիա»՝ 1:2 (տեսանյութ)
Մատիաս Գինտեր, 68 - Հարի Քեյն, 15, Կիմ Մին Ջե, 54
«ՌԲ Լայպցիգ» - «Բայեր»՝ 2:2 (տեսանյութ)
Դավիդ Ռաում, 41, Էդմոն Տապսոբա, 84, ինքնագոլ - Պատրիկ Շիկ, 18, Ալեշ Գարսիա, 36
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

20:53 , 11 սեպտեմբերի
20:37 , 11 սեպտեմբերի
20:03 , 11 սեպտեմբերի
19:47 , 11 սեպտեմբերի
19:07 , 11 սեպտեմբերի
18:45 , 11 սեպտեմբերի 
18:10 , 11 սեպտեմբերի 
17:53 , 11 սեպտեմբերի
17:09 , 11 սեպտեմբերի 
16:30 , 11 սեպտեմբերի