Իտալիայի առաջնության 21-րդ տուրում չեմպիոն «Ինտերը» Միլանում մրցեց «Էմպոլիի» հետ։
Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը հաղթեց 3:1 հաշվով։
Գոլերը խփեցին աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսը, հոլանդացի եզրային պաշտպան Դենզել Դյումֆրիսը եւ ֆրանսիացի հարձակվող Մարկուս Տյուրամը։
Նախորդ երկու հանդիպումը ազդրի մկանային վնասվածքի պատճառով բաց թողած կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխարինման դուրս եկավ 69-րդ րոպեին։
20 խաղից հետո «Ինտերը» 47 միավորով երկրորդն է եւ առաջատար «Նապոլիից» (21 միավոր) հետ է 3 միավոր։ «Էմպոլին» 14-րդն է՝ 20 միավոր։
Իտալիայի առաջնություն, 21-րդ տուր
«Ինտեր» - «Էմպոլի»՝ 3:1 (տեսանյութ)
Լաուտարո Մարտինես, 55, Դենզել Դյումֆրիս, 79, Մարկուս Տյուրամ, 89 - Սեբաստիանո Էսպոզիտո, 84
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
10:33 , 1 հոկտեմբերի 
10:14 , 1 հոկտեմբերի
09:52 , 1 հոկտեմբերի
09:06 , 1 հոկտեմբերի
23:10 , 30 սեպտեմբերի 
22:42 , 30 սեպտեմբերի
22:03 , 30 սեպտեմբերի
21:02 , 30 սեպտեմբերի
20:28 , 30 սեպտեմբերի
20:13 , 30 սեպտեմբերի