Իսպանիայի առաջնության 20-րդ տուրում չեմպիոն «Ռեալը» Մադրիդում մրցեց «Լաս Պալմասի» հետ։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը հասավ կամային հաղթանակի 4:1 հաշվով։
30-րդ վայրկյանին հանդիպման հաշիվը բացեց «Լաս Պալմասի» պորտուգալացի հարձակվող Ֆաբիու Սիլվան։
Արքայական թիմից դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։ Աչքի ընկան նաեւ իսպանացի կիսապաշտպան Բրաիմ Դիասն ու բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն։
«Ռեալը» 46 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը եւ 2 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Աթլետիկոյից»։ «Լաս Պալմասը» 14-րդն է՝ 22 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 20-րդ
«Ռեալ Մադրիդ» - «Լաս Պալմաս»՝ 4:1
Կիլիան Մբապե, 18, 36, Բրաիմ Դիաս, 33, Ռոդրիգո, 57 - Ֆաբիու Սիլվա, 1
Հեռացում՝ Բենիտո Ռամիրես («Լաս Պալմաս»), 64
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

21:43 , 15 նոյեմբերի 
21:14 , 15 նոյեմբերի
19:51 , 15 նոյեմբերի
18:50 , 15 նոյեմբերի
16:45 , 15 նոյեմբերի
13:51 , 15 նոյեմբերի
09:07 , 15 նոյեմբերի 
01:40 , 15 նոյեմբերի 
23:45 , 14 նոյեմբերի 
23:29 , 14 նոյեմբերի