20:46  ,  18 հունվարի, 2025

«Բավարիան» պարտության մատնեց «Վոլֆսբուրգին» (տեսանյութ)

Գերմանիայի Բունդեսլիգայի առաջնության 18-րդ տուրում «Բավարիան» տանը մրցեց «Վոլֆսբուրգի» հետ եւ հաղթեց 3:2 հաշվով։

«Բավարիայից» դուբլի հեղինակ դարձավ գերմանացի կիսապաշտպան Լեոն Գորեցկան։ Աչքի ընկավ նաեւ ֆրանսիացի հարձակվող Մայքլ Օլիսեն։

Հյուրերի երկու գոլն էլ խփեց ալժիրցի հարձակվող Մոհամեդ Ամուրան։

«Բավարիան» 45 միավորով առաջատարն է։ «Վոլֆսբուրգը» 7-րդն է՝ 27 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 18-րդ տուր

«Բավարիա» - «Վոլֆսբուրգ»՝ 3:2 (տեսանյութ)

Լեոն Գորեցկա, 20, 62, Մայքլ Օլիսե, 39 - Մոհամեդ Ամուրա, 24, 88

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում