01:25  ,  18 հունվարի, 2025

«Այնտրախտը» պարտության մատնեց Դորտմունդի «Բորուսիային» (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 18-րդ տուրի մեկնարկային խաղում Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» տանը մրցեց Դորտմունդի «Բորուսիայի» հետ եւ պարտության մատնեց 2:0 հաշվով։

18-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց ֆրանսիացի հարձակվող Ուգո Էկիտիկեն։ Ավելացված ժամանակում դաշտի տերերի առավելությունը կրկնապատկեց դանիացի կիսապաշտպան Օսկար Հոյլունը։

«Այնտրախտը» 36 միավորով երրորդն է, «Բորուսիան» 10-րդն է՝ 25 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 18-րդ տուր

«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 2:0 (տեսանյութ)

Ուգո Էկիտիկե, 18, Օսկար Հոյլուն, 90+3

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում