01:24  ,  16 հունվարի, 2025

«Բավարիան» խնդիրներ չունեցավ՝ 5:0 (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 17-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» տանը մրցեց «Հոֆենհայմի» հետ։ Բելգիացի Վենսան Կոմպանիի գլխավորած թիմը հաղթեց 5:0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ գերմանացի հարձակվող Լերոյ Զանեն։ Աչքի ընկան նաեւ պորտուգալացի պաշտպան Ռաֆայել Գերեյրուն, անգլիացի հարձակվող Հարի Քեյնը եւ գերմանացի հարձակվող Սերժ Գնաբրին։

«Բավարիան» 42 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 4 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Բայերից»։ «Հոֆենհայմը» 15-րդն է՝ 14 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 17-րդ տուր

«Բավարիա» - «Հոֆենհայմ»՝ 5:0 

Լերոյ Զանե, 7, 48, Ռաֆայել Գերեյրու, 12, Հարի Քեյն, 26, 11մ, Սերժ Գնաբրի, 66

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում